Համացանցում ծաղրել են Սպիտակ տան մամուլի քարտուղարին
Համացանցի օգտատերերը ծաղրել են Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին թվիթթերյան էջում արտասովոր գրառման համար: Նրա էջում մի գրառում է հրապարակվել, որը տառերի և թվերի այսպիսի համադրություն է եղել. «n9y25ah7»:
Գրառումը հրապարակվել է առանց ինչ-որ պարզաբանումների: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, շուտով գրառումը ջնջվել է, սակայն ողջ ընթացքում, երբ այն էջում հրապարակված է մնացել, սոցկայքի օգտատերերը շուրջ 100 մեկնաբանություն են թողել և 60 անգամ կիսվել են այդ նյութով:
«Միջուկային կոդեր են սրանք, թե՞ ինչ», «Խնդրում ենք, խուսափեք միջուկային կոդեր հրապարակելուց», «Գրեք 123, եթե Թրամփը ձեզ պատանդ է վերցրել». այսպես են արձագանքել օգտատերերը: