Թրամփը հարվածի տակ է դնում ԱՄՆ-ն՝ օգտագործելով չպաշտպանված սմարթֆոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր հին «Andorid» սմարթֆոնն օգտագործել, չնայած անվտանգության նկատառումներով նա պետք է այն փոխի և նոր հեռախոս օգտագործի: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «The New York Times»-ին: Սպիտակ տան նոր ղեկավարը հաղորդագրություններ է հրապարակում թվիթթերյան իր էջում այդ հեռախոսով:
Թերթը գրում է, որ զանգերի համար այդ հեռախոսը, ենթադրաբար, չի օգտագործվում, սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ հեռախոսի համար հատուկ անվտանգության քայլեր են արվել, թե ոչ: Թերթն անհանգստացած է. Թրամփի այսպիսի վարքը ռիսկեր է ստեղծում ոչ միայն անձամբ իր, այլև ողջ երկրի համար:
Տվյալների ցանկացած փոխանակում համացանցում, եթե սմարթֆոնը պաշտպանված չէ, անվտանգ չէ և բաց է պահում սարքավորումը հնարավոր հարձակումների համար: