Թրամփը սառեցրել է Օբամայի կողմից Պաղեստին ուղարկված 221 միլիոն դոլարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը սառեցրել է Պաղեստինի ինքնավարություն Օբամայի օրոք ուղարկված 221 միլիոն դոլարը: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Ինչպես փոխանցում է The Times of Israel-ը՝ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնել են, որ տեսանելի ապագայում այդ գումարը չի փոխանցվելու:
Նշենք, որ 221 միլիոն դոլարը Օբաման Պաղեստին էր ուղարկել իր կառավարման բառացիորեն վերջին ժամերի ընթացքում: