Դատարանում Ջիգարխանյանի կնոջ դեմ հայցը, կապված ԱՄՆ-ի տան հետ, մերժել են
Մոսկվայի դատարանը մերժել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Տատյանա Վլասովայի դեմ հայցը՝ կապված ԱՄՆ-ում գտնվող տան հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին:
Հայցի պատճառ է դարձել ԱՄՆ-ի տան վաճառքը, որը ժամանակին ամուսնական զույգը գնել է 133 հազար դոլարով:
Փաստաթղթի համաձայն՝ Ջիգարխանյանի փաստաբանները դերասանի կնոջից պահանջում էին տան արժեքի կեսը՝ 66,5 հազար դոլար:
Ջիգարխանյանն ու Վլասովան իրենց ամուսնությունը պաշտոնապես լուծարել են 2015 թ.-ին: