ԱՄՆ կոնգրեսականը պատմել է Բաշար Ասադի հետ հանդիպման տպավորություններից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Տուլսի Գաբարդը CNN-ին տված հարցազրույցում պատմել է Սիրի իր կատարած այցի մասին, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Ինչ էլ մտածեք նախագահ Ասադի մասին, փաստն այն է, որ նա Սիրիայի նախագահն է: Խաղաղության ցանկացած համաձայնություն էլ կայացնելու համար երկխոսություն պետք է տարվի իր հետ»,- ասել է Գաբարդը,- «Սիրիացիները պետք է որոշեն նրա ճակատագիրը և այն, թե ինչ կլինի իրենց կառավարության և ապագայի հետ»,- հավելել է կոնգրեսմենը:
Գաբարդը Սիրիայում է անցկացրել 4 օր: Իր խոսքով՝ Սիրիա մեկնել իրեն դրդել են «սիրիական ժողովրդի տանջանքները»: