Էրդողանը սիրիական ճակատում կփորձի ակտիվ դերակատարում ունենալ. թուրքագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանը, խոսելով Դամասկոսում, Հալեպում շարունակվող մարտերի մասին, հայտնեց, որ չնայած կառավարական ուժերի վերջին շրջանում տարած հաղթանակներին, այնուամենայնիվ, զինյալ խմբավորումների դեմ դեռ ընթանում են ռազմական գործողություններ:
«Հնարավոր է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և առավել ռադիկալ թևի` ծայրահեղականների միջև բախումներ սկսվեն»,- կարծում է բանախոսը: Պատճառն «Ալ- Քաիդայի» առաջնորդի վերջին հայտարարությունն է, ով քննադատում է մուսուլմանական որոշ երկրներում իշխանության եկած իսլամական ուժերին` հատկապես «Մուսուլման եղբայրերին»:
Խոսոլով սիրիական հակամրտության մեջ Թուրքիայի ունեցած դերի մասին` ասուլիսի մյուս բանախոս Արտակ Շաքարյանը հայտնեց, որ Էրդողանը հասարակության ուշադրությունը շեղելու համար սիրիական ճակատում ամռանն ու աշնանը կփորձի ակտիվ դերակատարում ունենալ:
«Միացյալ Նահանգները փորձում են ստեղծել այլընտրանքային ընդդիմադիր ուժ` օգտագործելով Թուրքիայի քրդերին: Անկարան խոստացել է Թուրքիայի քրդերին լայն ինքնավարություն և ազատություն տալ Սիրիայում»:
Շաքարյանը գտնում է, որ Թուրքիայի քրդերին օգտագործելով, ԱՄն-ը փորձում է ուղղել իր կողմից անտեսված քայլը: «Ներկայումս ԱՄՆ-ը լուրջ խնդիր ունի. ջիհադիստներն արդեն անվերահսկելի են, նրանցից մի քանիսն անգամ մտել են ԱՄՆ-ի սև ցուցակ»,- հայտարարեց բանախոսը:
Թուրքագետը հայտնեց, որ Թուրքիայի հայկական համայքնը հակակառավարական ցույցերում, երկու մասի է բաժանված`ձախ ուժերին հարողներ և ԱԶԿ-ին սատարողներ: «Հայկական համայնքի փորձառու ներկայացուցիչները լավ գիտեն` ինչ էլ թուրքերը կիսեն իրար միջև, մեկ է` հայերն են պատասխանատու»:
Պրն Շաքարյանը նաև հայտարարեց, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ԼՂ խնդրի վրա բացասակն կազդեն, եթե ազգայնականները գան իշխանություն: