Արդյո՞ք երաժշտությունն ազդում է աշխատանքի վրա
Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երաժշտություն լսելը նվազեցնում է անհանգստությունն ու լարվածությունը, բարձրացնում է տրամադրությունը և մեծացնում մարդու ճանաչողական կարողությունները:
Այնուամենայնիվ, մինչ այժմ ուսումնասիրությունները չեն դիտարկել' երաժշտություն լսելու որ եղանակն է ավելի արդյունավետ:
Օրինակ' արդյոք հավասարապես է ազդում մարդու ունակությունների վրա աշխատանքի ընթացքում և նախքան աշխատելը լսած երաժշտությունը:
Փոխարենը գիտնականների կողմից ապացուցվել է, որ անկախ նրանից դուք լսում եք ձեր սիրելի թե ատելի երգերը, մարդու ունակությունները չեն փոփոխվում, բայց եթե ցանկանում եք հասնել առավելագույն արդյունքի` աշխատեք լռության մեջ: