Վիկտորյա Նուլանդը կլքի իր պաշտոնը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կլքի իր պաշտոնը: Այս մասին գրում է Rbc.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նուլանդի հետ միասին իր պաշտոնը կլքի նրա՝ պետքարտուղարի ադմինիստրատիվ գործերով զբաղվող Պատրիկ Քեննեդին: Գործակալության տվյալներով՝ ազատման դիմում են ներկայացրել նաև պետքարտուղարի օգնականներ Ջոն Բարրին և Միշել Բոնդը:
Դոնալդ Թրամփի երդմնակալության օրն իրենց պաշտոնները լքեց նաև պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարրը:
Վիկտորյա Նուլանդն իր պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականից: