Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի,
Արտաշատի, Արարատի, Աշտարակի, Եղվարդի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի,
Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի,
Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով Բերդ – Ճամբարակ
ճանապարհը դժվարանցանելի է:
Թալինի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները
բաց են