ԱՄՆ-ն կկրճատի ՄԱԿ-ում իր ունեցած դերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը հրամաններ է պատրաստում, որոնք կարող են ՄԱԿ-ում և միջազգային և այլ կառույցներում Միացյալ Նահանգների դերի արմատական կրճատման հանգեցնել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The New Yotk Times-ին՞
Հրամաններից մեկը վերաբերում է ՄԱԿ-ի և այն կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցմանը, որոնք Պաղեստինի ինքնավարության կամ Պաղեստինի ազատագրման Կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ ունեն: Նույնպես չեն ֆինանսավորվի այն կառույցները, որոնք աջակցում են հղիության արհեստական ընդհատմանը կամ ցանկացած գործողության, որոնք շրջանցում են Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները:
Բացի դա, փաստաթղթի ծրագիրը առաջարկում է դադարեցնել ցանկացած կազմակերպության ֆինանսավորումը, որը որոշակի մակարդակով վերահսկվում է ահաբեկչությունը ֆինանսավորող կամ մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրվող ցանկացած այլ պետության կողմից:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը Թրամփի ստորագրելու դեպքում՝ ԱՄՆ-ն միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը կդադարեցնի շուրջ 40 տոկոսով: