«Facebook»-ը Թրամփին ստիպել է «խոսել» ռուսերեն
«Facebook»-ի օգտատերերը հաղորդել են, որ օտար լեզուներով արված հրապարակումները սկսել են ավտոմատ կերպով թարգմանվել ռուսերեն: Սոցկայքի թարգմանչից օգտվելու համար նախկինում անհրաժեշտ էր սեղմել համապատասխան հրահանգի վրա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նոր գործառույթի մասին առաջին հաղորդագրությունը հայտնվել էր դեռևս նախորդ շաբաթ: Այսօր «Facebook»-ը սկսել է ռուսալեզու օգտատերերի համար ավտոմատ կերպով թարգմանել գրառումները:
Սոցկայքի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել նորույթը, և անհայտ է մնում, արդյո՞ք նոր գործառույթը փորձնական է, թե՞ ավտոմատ թարգմանություններն այժմ մշտական բնույթ են կրելու: