Ջեյ Լոյի սիրելի Դրեյքին «բռնեցրել են» պոռնոաստղի հետ
Լուսանկարները, որոնք արվել են պապարացիների կողմից Ամստերդամում, որտեղ ուղևորվել է ռեփեր Դրեյքը, որպեսզի մասնակցի մի շարք համերգների, զարմացրել են և՛ Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներին, և՛ իրեն՝ երգչուհուն: Բանն այն է, որ ռեփերին, ով դեկտեմբերից Ջենիֆեր Լոպեսի հետ սիրավեպ ունի, «բռնեցրել են» գեղեցիկ սևահեր աղջկա հետ զվարճանքների կենտրոնում: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով Hollywoodlife.com-ին:
Գեղեցկուհին պակաս գայթակղիչ արտաքին չի ունեցել, քան Լոպեսը: Թղթակիցները տեսել են Դրեյքին ռեստորանում ընթրելիս: Եվ բոլորը նկատել են, որ ռեփերն ու իրեն ուղեկցող աղջիկն իրենց բոլորովին էլ «ընկերական» չեն դրսևորել: Դրեյքը շոյել է նրա ծնկները:
Երբ առեղծվածային անծանոթուհուն ճանաչել են, մեծ սկանդալ է ծագել: Դրեյքին ուղեկցող գեղեցկուհին մեծահասակների համար կայքերի աստղ Ռոզի Դիվայնն է եղել: