Մադոննան ևս երկու երեխա կորդեգրի
Ամերիկացի երգչուհի Մադոննան մտադիր է ևս երկու երեխա որդեգրել Մալավիից: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսօր երգչուհին գնացել է Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեի դատարան: Ինչպես հայտնել է դատարանի ներկայացուցիչ Մլենգա Մվուլան, երգչուհի հայտի լսումները տեղի կունենա մեկ շաբաթից:
Ինչպես հայտնի է, 2006 թվականին Մադոննան որդեգրել է Մալավիից մի տղայի՝ Դավիդ Բանդին, իսկ 2009 թվականին՝ Մերսի Ջեյմս անունով աղջկան:
Մադոննան ֆիտնեսի մարզիչ Կառլոս Լեոնից դուստր ունի՝ Լուրդեսը, և որդի՝ Գայ Ռիչիի հետ ամուսնությունից: