Թուրքիայում ՌԴ 7 քաղաքացիների են դատի տվել ահաբեկչական գործողություններ ծրագրելու համար
Թուրքիայի դատարանն ուսումնասիրում է «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հավանական զինյալների գործը, որոնց թվում նաև ՌԴ քաղաքացիների, ովքեր մեղադրվում են Ստամբուլում ռադիոկառավարման մոդելի ինքնաթիռով ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriiyet-ին:
Հաղորդվում է, որ դատարանում ռուսերեն լեզվի թարգմանիչ կա: Մեղադրյալներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Նշվում է, որ գործողություններն իրականացնելու համար պայթուցիկները ձեռք են բերվել Սիրիային սահմանակից թուրքական Շանլըուրֆա նահանգից: