Վերա Բրեժնևային երկրպագուները վռնդել են
Ինչպես հայտնի է Վերա Բրեժնևան ունի շատ երկրպագուներ, որոնց կողմից շատ սիրված է: Նրանց մեծ մասը ցանկանում է շփվել երգչուհու հետ' թեկուզ համացանցի միջոցով: Սակայն տեղի է ունեցել շատ տարօրինակ միջադեպ:
Երգչուհին շատ հաճախ է հետևում իր երկրպագուների կողմից ստեղծված Ֆան-ակումբներին: Ակումբներից մեկը շատ հավանելով` Բրեժնևան թողել է գրառում. «Ապրեք, շատ լավ եք ամեն ինչ մտածել»:
Երկրպագուները մտածել են, որ իրենց հետ ոչ թե իրական Բրեժնևան է խոսում, այլ ինքնակոչ մեկը: Արդյունքում սկսել են վիրավորել նրան և դուրս վռնդել այդ կայքից: Նրան չի հաջողվել համոզել, որ ինքն իրական Վերա Բրեժնևան է, որի հետևանքով ստիպված է եղել լքել այդ կայքը: