Ձերբակալվել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի պետը
Ձերբակալվել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի պետ Ռուսլան Ստոյանովին: Այս մասին գրում է Коммерсант պարբերականը հղում տալով անհայտ աղբյուրներին:
Նշվում է, որ Ռուսլան Ստոյանովը կասկածվում է պետական դավաճանության մեջ: Ընկերությունից հաստատել են Ռուսլան Ստոյանովի ձերբակալման լուրը:
«Коммерсанта»-զրուցակիցն ասել է, որն Ռուսլան Ստոյանովի ձերբակալումը կապված է Տեղեկատվական անվտանգության բաժիններից մեկի ղեկավարի հետ՝ Սերգեյ Միխայլովի:
Քննության ենթադրությամբ՝ տեղակատվական անվտանգության կենտրոնի աշխատակիցը (չի հստակեցվում՝ խոսքը արդյոք Միխայլովի մասին է) արտասահմանյան ընկերությունից փող է ստացել ռուսական ընկերության միջնորդությամբ, որն զբաղվում է տեղեկատվական անվտանգությամբ: