Նոր սկանալը. «Transparency International»-ը Թրամփին և Լե Պենին մեղադրել է կոռուպցիայի տարածման մեջ
«Transparency International» (TI) միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կոռուպցիայի աճի մասին և դրա մեջ մեղադրել է նաև պոպուլիստ քաղաքական գործիչներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ «Transparency International» (TI) միջազգային հասարակական կազմակերպությունը որպես օրինակ բերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենին:
Հրապարակվել է ամենամյա «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը», որում Ռուսաստանը 176-ից 131-րդ տեղում է: Ռուսաստանի թվային ինդեքսը 29-ն է, որը 5 տարիների ընթացքում, փաստորեն, չի փոխվում:
Ռուսաստանի հետ 131-րդ տեղը կիսում են Իրանը, Ղազախստանը, Նեպալը և Ուկրաինան: