Մարկ Ցուկերբերգը նախագա՞հ
Facebook սոցիլական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը միանշանակ է պատասխանել այն հարցին, թե արդյոք ծրագրում է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով BuzzFeed պարբերականին:
«Ո՛չ»,- պարբերականի հարցին ի պատասխան գրել է Մարկ Ցուկերբերգը:
Նրա խոսքով՝ ինքն այժմ զբաղված է սոցցանցով և «Chan Zuckerberg Initiative» հիմնադրամով:
Facebook-ի հիմնադրին մոտ կանգնած աղբյուրը ևս ընդգծել է, որ նախագահի պաշտոնի համար պայքարում Ցուկերբերգի հնարավոր մասնակցության մասին հայտարարությունները հիմնավորված չեն: