Կոնգրեսը մտադիր է արգելել ԱՄՆ նախագահին առաջինը միջուկային հարված հասցնել
ԱՄՆ կոնգրեսում նոր օրինագիճ է ներկայացվել «Առաջինը միջուկային զենքի կիրառման սահմանափակման» մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Օրինագծի հեղինակները դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարկին և կոնգրեսմեն Թեդ Լյուն են: Օրինագիծը ենթադրում է ԱՄՆ նախագահին զրկելը առանց կոնգրեսի հայտարարած պատերազմի՝ առաջինը միջուկային զենք կիրառելու իրավունքից:
Մարկին նշել է, որ միջուկային հարվածի խնդիրը հատկապես ակտուալ է դարձել Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց հետո: