Թրամփը մտադիր է սահմանափակել Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է միգրացիոն հարցերի շուրջ որոշ հրամանագրեր ստորագրել, որոնք կվերաբերեն մահմեդական երկրների ներգաղթյալներին: Այս մասին գրում է AIf.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մասնավորապես, փորձագետների կարծիքով, երկրի ղեկավարը կարող է սահմանափակել Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի ներգաղթյալների հոսքն ԱՄՆ, ինչպես նաև վիզա ունեցող որոշ անձանց:
Հաղորդվում է, որ Թրամփը հրամանները կստորագրի Ներքին անվտանգության նախարարությունում: