Մեծ թվով շքեղ կոշիկներ. Ջեյ Լոն ներկայացրել է կոշիկների իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Կոշիկի նոր հավաքածուն, որը ստեղծվել է Ջենիֆեր Լոպեսի և «Giuseppe Zanotti»-ի կողմից, և որը ստացել է «Giuseppe for Jennifer Lopez» անունը, արդեն վաճառքի է հանվել:
Երգչուհու ստեղծած հավաքածուում տեղ գտած կոշիկները պարտադիր բարձր կրունկ կունենան և նույնիսկ սպորտային կոշիկները ցածրակրունկ չեն: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
«Ես և Ջուզեպպեն փորձել ենք ստեղծել կոշիկի ժամանակակից և կանացի հավաքածու կրունկների վրա, սեքսուալ բալետկաներ և նորաոճ սպորտային կոշիկներ: Դիմավորեք, մեծ թվով շքեղ կոշիկներ»,- ներկայացրել է Ջենիֆերն իր հավաքածուն: Հետաքրքիր է, կստանա՞ արդյոք երկարաճիտք կոշիկների իր զույգը Ջենֆերի նախկին ընկերուհի Ռիհաննան: