Մայքլ Ջեքսոնի դուստրը վստահ է՝ հորը սպանել են
Մայքլ Ջեքսոնի աղջիկը «Rolling Stone»-ի լրագրողներին պատմել է հոր մահվան իր տարբերակը: Փերիս Ջեքսոնը կարծում է, որ երգչին կանխամտածված սպանել են: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
18-ամյա Փերիսի համար լրագրողների հետ զրույցը լուրջ հարցազրույցի է վերածվել: Նրա խոսքով՝ փոփ-արքան թշնամիներ է ունեցել: Երգիչը բազմիցս խոսել է իր մտավախությունների մասին, որոնք հնչել են այսպես. «Մի անգամ, այնուամենայնիվ, ինձ կսպանեն»:
Փերիս Ջեքսոնը հասկանում է, որ իր առաջարկություններն իրական չեն թվում, սակայն նրա մտերիմները հասկանում են, որ դա իրականությունն է: Լրագրողները նրան հարցրել են, թե ինչու նա չի փորձում հասնել արդաության և գտնել մարդասպանին: Հարցին Փերիս Ջեքսոնն այսպես է պատասխանել. «Իրավիճակը շախմատի է նման: Ես փորձում եմ ճիշտ քայլեր անել»: