Իվանկա Թրամփի միջոցով ռուսական հավելվածը սուպերհայտնի է դարձել
Ավիաճամփորդողների համար ստեղծված ռուսական «SkyGuru» հավելվածը գլխավորել է «AppStore»-ի ամենաշատ ներբեռնված հավելվածների ցանկն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփն այն խորհուրդ է տվել բոլորին թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Կառավարեք թռիչքներից առաջ ունեցած ձեր վախերն այս հավելվածի օգնությամբ, որը կանխատեսում է խափանումները»,- գրել էր Իվանկա Թրամփը սոցկայքի իր էջում:
Ինչպես հայտնել են ծրագրի հեղինակները, հավելվածի վճարովի տարբերակն էլ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «AppStore,»-ի վճարովի հավելվածների շարքում:
Այս հավելվածը թռիչքներից վախ ունեցող ուղևորներին տեղեկացնում է այն ամենի մասին, թե ինչ է կատարվում ինթնաթիռի հետ և դրանից դուրս: