Էրդողանը հայտնվել է անգլիական «The Economist» հանդեսի շապիկին
Անգլիական «The Economist» քաղաքական և տնտեսական նշանավոր հանդեսի հւնիսի 8-ին հրապարակվելիք համարի շապիկին հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը:
Բացի Հյուսիսային Ամերիկայից ու Ասիայից, ամբողջ աշխարհում «The Economist»-ի շապիկը կհրապարակվի Էրդողանի նկարով:
Էրդողանին սուլթանի համազգեստով պատկերած շապիկը կրում է «Ժողովրդավար, թե՞ սուլթան» վերնագիրը, իսկ նկարի ներքևում օգտագործվել է «Էրդողանը և թուրքական ապստամբությունը» ենթավերնագիրը:
Թերթը նշում է, որ «Սուլթան Էրդողանի» նկարը ստանալու համար օգտագործվել է Օսմանյան կայսրության 28-րդ սուլթան Սելիմ III-րդի նկարը' հիշեցնելով, որ Սելիմ 3-րդը զոհվել է յենիչերիների բարձրացրած ապստամբության ժամանակ:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://ermenihaber.am