Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ն Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս բերելու վերաբերյալ որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ն Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս բերելու վերաբերյալ որոշումը: Թրամփն այն համարում է ԱՄՆ տնտեսության կարևոր վտանգներից մեկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ն Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն մտել էր Բարաք Օբամայի օրոք, իսկ Դոնալդ Թրամփը դեռևս քարոզարշավի ժամանակ հայատարել էր, որ նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ դուրս կգա:
«Սա հիանալի գործ է, որը մենք հենց նոր արեցինք, սա ԱՄՆ-ում յուրաքանչյուր աշխատողի համար է»,-ասել է Թրամփը՝ որոշումը ստորագրելուց անմիջապես հետո: