Օբամայի կառավարման վերջին ժամերին 221 միլիոն դոլար են փոխանցել Պաղեստին
Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահի լիազորություններն իրականացնելու վերջին մի քանի ժամերի ընթացքում 221 միլիոն դոլար է փոխանցվել Պաղեստին: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տեղեկությամբ՝ Սպիտակ տունը կոնգրեսին տեղեկացրել է ուրբաթ առավոտյան գումարը փոխանցելու մտադրության մասին՝ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողութունից ժամեր առաջ:
Նշվում է, որ հանրապետականները դեմ են հանդես եկել գումարի փոխանցմանը: Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտնել էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, որոնք, ինչպես գործիչն էր կարծում, վատթարացել էին Օբամայի մեղավորությամբ: