Անջելինա Ջոլին «Guerlain»-ի նոր բույրի դեմքն է դարձել
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կդառնա ֆրանսիական «Guerlain» օծանելիքի տան նոր բույրի դեմքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «WWD»-ին:
Նոր օծանելիքը կներկայացվի 2017 թվականի մարտին: Բույրը ստեղծողը պարֆյումեր Թիերի Վասերն է:
Դերասանուհին նախատեսում է բոլոր միջոցները, որոնք կստանա «Guerlain»-ի հետ համագործակցությունից, ծախսել իր բարեգործական ծրագրերի վրա:
Փորձագետների խոսքով՝ նոր բույը կդառնա գարնան սենսացիան: Ընկերության ինստագրամյան էջում հրապարակվել է Ջոլիի լուսանկարը: