Թրամփի թիմակիցը հորդորում է ձերբակալել Մադոննային
Ամերիկացի երգչուհի Մադոննային պետք է ձերբակալեն նրա հայտարարությունից հետո՝ «Սպիտակ տան պայթյունի մասին»: Այս մասին հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ թիմի անդամ Նյութ Հինրիչը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Huffington Post»-ին:
Մադոննան ելույթ էր ունեցել Վաշինգտոնում մասսայական բողոքի ակցիային, որին, տարբեր գնահատականներով, հավաքվել էր մինչև կես միլիոն մարդ: Ելույթի ընթացքում նա երկու անգամ ոչ ցենզուրային կերպով էր արտահայտվել Թրամփի մասին:
Մադոննան նաև հայտնել էր, որ «շատ չարացած է և մտածել է այն մասին, որ պայթեցնի Սպիտակ տունը»: «Սակայն ես գիտեմ՝ դա ոչինչ չի փոխի»,- հավելել էր նա:
Հինրիչը հայտնել էր, որ իրենք պետք է ինքնապաշտպանվեն, և երգչուհին պետք է ձերբակալվի: