Թրամփը չի հրապարակի իր հարկային դեկլարացիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի իր հարկային դեկլարացիան: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով ABC-ին:
«Մարդկանց դա հետաքրքիր չի եղել, երբ նրանք նրա օգտին քվեարկել են: Ամերիկացիներին ավելի հետաքրքրիր է, թե ինչ տեսք կունենան իրենց հարկային դեկլարացիաները Թրամփի նախագահության ընթացքում, ոչ թե այն, թե ինչ է ներկայացնում իր դեկլարացիան»,- ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփի ավագ խորհրդական Քելլիեն Քոնուեյը:
Վերջին հարցումը, որը համատեղ անցկացվել է «ABC»-ի և «The Washington Post»-ի կողմից, ցույց է տվել, որ հարցվածների 74%-ը (որից 49%-ը՝ հանրապետականներ) կուզեին, որ նախագահի հարկային պատմությունը հրապարակված լինի: