Ակտիվիստները Թրամփին դատի կտան սահմանադրությունը խախտելու համար
Վաշինգտոնյան իրավապաշտպանների խումբը Դոնալդ Թրամփի դեմ հայց է պատրաստում, համաձայն որի՝ նախագահն իբրև խախտել է սահմանադրությունը: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
Համաձայն հայցի՝ Թրամփը խախտում է սահմանադրության այն կետը, ըստ որի՝ արգելվում է գումար ստանալ արտասահմանյան կառավարություններից:
«Մենք չէինք ցանկանում, որ գործը սրան հասնի: Մենք հույս ունեինք, որ նախագահ Թրամփն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի խուսափի սահմանադրական խախտումնեից»,- ասել են իրավապաշտպանները: