Քայլի Մինոուգը որոշել է հրաժարվել իր ազգանունից
Ավստրալացի երգչուհի և դերասանուհի, 48-ամյա Քայլի Մինոուգը մտադիր է փոխել ազգանունը: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ վկայակոչելով դերասանուհու վերջերս տված հարցազրույցը:
Դերասանուհին մտադիր է դառնալ իր փեսացուի՝ 29-ամյա դերասան Ջոշուա Սասսեի օրինական ամուսինը: Բացի դա Քայլին նաև հայտնել է, որ պատրաստվում է ազգանունը Սասսե փոխել:
«Սասսեն հրաշալի ազգանուն է: Եվ այն ինձ համար կլինի առաջնակարգ բեմական անուն: Քանի որ, ինչպես նախկինում եմ համարել, Քայլի Մինոուգն այդքան էլ բարեհունչ չէ, և այն արտաբերելն այդքան էլ հեշտ չէ: Իսկ «Քայլի Սասսե»՝ կարծես միանգամից դուրս թռչի լեզվիցդ»,- ասել է երգչուհին:
Տեսակետ կա, համաձայն որի՝ Քայլին ազգանունը փոխում է ոչ թե գեղեցիկ հնչողության, այլ փեսացուի ազնվական ընտանիքին միանալու համար:Ջոշուա Սասսեն որևէ կոչում չունի, սակայն պատկանում է ազնվական ընտանիքին: