Չելսի Քլինթոնը Թրամփի կրտսեր որդու օգտին հրապարակում է արել(տեսանյութ)
Չելսի Քլինթոնը Ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդու՝ Բերրոն Թրամփի օգտին հրապարակում է կատարել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Նշենք, որ նախագահի կրտսեր որդու հասցեին օնլայն քննադատություններ էին հնչել՝ կապված երդմնակալության արարողությանը վերջինիս տարօրինակ պահվածքի հետ:
«Բերրոն Թրամփը արժանի է երեխա լինելու հնարավորությանը, որին արժանի են բոլոր երեխաները»,- նշել է Բիլ և Հիլարի Քլինթոնի դուստրը:
Այնուամենայնիվ, դրանից հետո 36-ամյա Չելսին հաղորդագրությանն ավելացրել է Դոնալդ Թրամփին ուղղված քննադատական տողեր: