ԱՄՆ-ի հակահետախուզությունը ստուգել է Մոսկվայի հետ Թրամփի խորհրդականի կապերը
ԱՄՆ-ի հակահետախուզությունը ստուգել է ազգային անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինի կապերը ռուսական պաշտոնատար անձանց հետ: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը:
Նշվում է, որ ստուգումների նպատակն էր պարզել, թե արդյո՞ք այդ կապերն օրենքի խախտմամբ են եղել: Ստուգումների կիզակետում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Ֆլինի հեռախոսազրույցն է եղել: Մասնավորապես՝ Reuters գործակալության տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Ֆլինը 5 անգամ զանգահարել է Կիսլյակին:
Սակայն, չի հաղորդվում, թե երբ են սկսվել ստուգումները և ինչ գործընթացներ են այս պահին ընթանում: