Թրամփի կինը վերադառնում է Նյու Յորք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, վերադառնում է Նյու Յորք: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը հղում տալով CNN հեռուստաընկերությանը, որին առաջին տիկինի ներկայացուցիչն է տեղեկացրել այդ մասին:
«Առաջին տիկինը շնորհակալություն է հայտնում Վաշինգտոնում ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար: Մելանյա Թրամփը որոշ ժամանակ կլինի Նյու Յորքում, քանի որ որոշ գործեր ունի դպրոցների հետ կապված»,-ասել է նրա ներկայացուցիչը:
Դեռևս դեկտեմբեր ամսին Դոնալդ Թրամփն ասել էր, որ կինն ու որդին քիչ ուշ կմիանան իրեն Վաշինգտոնում, քանի որ տղան դպրոց է հաճախում Նյու Յորքում: