Լավրովին Արցախի մասին հարց հղած ադրբեջանցի լրագրողն ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
«Lider TV»-ի լրագրող Անար Հասանովը, ով մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հարց էր հղել Արցախի մասին, ինչպես նաև հետաքրքրվել Ռուսաստանի դիրքորոշմամբ, ազատվել է աշխատանքից: Այս մասին գրում է Minval.az-ը:
Ըստ կայքի՝ ադրբեջանցի լրագրողի հարցով զբաղվել է անձամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով կարծում է, որ ադրբեջանցի լրագրողի հարցը բացասական կարող է ազդել Ադրբեջանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների վրա:
Ըստ դեսպանի՝ ադրբեջանցի լրագրողի հարցը պրովոկացիոն հարց էր: