Թրամփը հրաժարվել է հրապարակել իր ծախսերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիենն Քոնուեյը «ABC»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկրի նախագահը չի հրապարակի իր ծախսերի մասին տվյալները: Քելիենն Քոնուեյը հայտնել է, որ մարդկանց չպետք է հետաքրքրի այդ տեղեկությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ավելի վաղ Թրամփին հարկային հաշվետվությունը հրապարակելու պահանջով ստորագրահավաքը հավաքել էր ավելի քան 200 000 ձայն, չնայած պահանջվում էր ընդամենը 100 000-ը:
«Սպիտակ տան պատասխանն այսպիսինն է. նախագահը չի հրապարակի իր ծախսերի մասին հաշվետվությունը: Մարդիկ գործ չունեն այդ տեղեկության հետ»,- հայտնել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ չի հրապարակի այդ տեղեկությունը, քանի որ այն աուդիտի ընթացքի մեջ է: