Արքայազն Ուիլյամը հայտնել է, որ դուրս է գալիս աշխատանքից
Արքայազն Ուիլյամը, ով վերջին երկու տարիները սանիտարական օգնության ուղղաթիռի օդաչու էր աշխատում, հայտնել է, որ դուրս է գալիս աշխատանքից այն բանի համար, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Արքայազնը, ով ստիպված է եղել համատեղել թագավորական ընտանիքի անդամի պարտավորություններն ավիացիայի աշխատանքի հետ, պաշտոնական հայտարարություն է արել, որի ժամանակ էլ հայտնել է իր որոշման մասին և նաև երախտագիտություն հայտնել:
«Ինձ համար մեծ պատիվ էր «East Anglian Air Ambulance»-ի հետ աշխատելը: Փորձը, որը ես ստացա բանակում, իմ կյանքի կարևոր մասն է, և ես վստահ եմ, որ այն ինձ կօգնի իմ պարտավորություններում դեռ երկար տարիներ»,- հայտնել է արքայազն Ուիլյամը: