Հայտնի է Ջորջ Մայքլի մահվան պատճառը
53-ամյա բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի հանկարծակի մահը վերջին ժամանակներս հանգիստ չի տալիս տարբեր լրատվամիջոցների: Վերջին տեղեկություններով՝ երգիչը մահացել է թմրանյութից: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ինչպես պատմել է Ջորջ Մայքլի ընկերն ու գործընկերը՝ Պոլ Ստագը, երգիչը կախվածություն ուներ էքստազիից: Այդ կախվածությունը տևել է մեկ տարի, և ավելին, երգիչը թմրանյութն ալկոհոլի և հակադեպրեսանտների հետ խառնելու սովորություն է ունեցել: Ստագի խոսքով՝ հիմար սովորությունն այնքան էր գերել հայտնի երգչին, որ առանց էքստազիի օգտագործման նա չէր կարողանում անգամ ինտիմ կյանք վարել:
Թե որքանով են Պոլի խոսքերը ճիշտ, մնում է միայն կռահել: Իրավապահ մարմինների աշխատակիցները լրատվամիջոցներին կոչ են անում սպասել երգչի մահվան պատճառը պաշտոնապես հայտարարելուն:
Երգիչ Ջորջ Մայքլը մահացել է դեկտեմբերի 25-ին: