Այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը կդառնար 96 տարեկան (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 22-ին, հայազգի կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը կդառնար 96 տարեկան:
Մեծանուն կոմպոզիտորը ծնվել է 1921 թ.-ին Երևանում: Արամ Խաչատրյանը, 5-ամյա Առնոյի մոտ նկատելով երաժշտական տաղանդ, որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: ԱՅնպես որ ապագա դաշնակահարն իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրում է 9 տարեկան հասակում։
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։
Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։
Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու և Լեոնիդ Դերբենյովի հետ գրած երգերը։
«Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։
Առնո Բաբաջանյանը մահացել է Երևանում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։