Թրամփը քննադատել է իր դեմ բողոքի ցույցերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է օրերս իր դեմ անցկացվող բողոքի ցույցերը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Երեկ դիտում էի ցույցերը, և ես տպավորություն ստացա, որ մեզ մոտ միանգամայն վերջերս են ընտրություններ անցկացվել: Ինչո՞ւ այդ մարդիկ չեն քվեարկել»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
Նշենք, որ, Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը ԱՄՆ խոշորագույն քաղաքներում երթեր են անցկացվել, որոնց մասնակցել են հազարավոր կանայք: