Մադոննան ուղիղ հեռարձակմամբ հայհոյել է Թրամփին
Հայտնի ամերիկյան երգչուհի Մադոննան CNN հեռուստաալիքի ուղիղ եթերով հայհոյել է Թրամփին: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Հաղորդվում է, որ սկանդալային երգչուհին հանդես է եկել Վաշինգտոնում տեղի ունեցող բողոքի մասայական ցույցերին, որոնց մասնակցում է շուրջ կես միլիոն մարդ: Ելույթի ժամանակ Մադոննան երկու անգամ Թրամփին հայհոյել է, ինչից հետո հեռարձակումը դադարեցվել է:
Հաղորդավարը ստիպված է եղել ներողություն խնդրել, ասելով, որ չի իմացել, որ Մադոննան պատրաստվում է նման բան ասել:
Նշենք, որ Մադոննան այնուհետև կատարել է իր «Express Yourself» երգը, որի ընթացքում ԱՄՆ նոր նախագահի հասցեին վիրավորանքներ է հնչեցրել: