Դերասան Սթիվեն Բոլդուինը ավագ եղբորը խնդրել է չնմանակել Թրամփին
Դերասան Սթիվեն Բոլդուինը ավագ եղբորը՝ Ալեք Բոլդուինին խնդրել է չնմանակել Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է AIf.ru-ն՝ հղում անելով The New York Post-ին:
Դերասանը նշել է, որ դա շատ «զվարճալի» է եղել, բայց այժմ չարժե բարկացնել ԱՄՆ նոր նախագահին: Սթիվեն Բոլդուինը, ով Թրամփի թիմակիցն է, նաև նշել է, որ մարդիկ «ցածրաձայն քվեարկել են» հանրապետականների թեկնածուի օգտին, քանի որ հավատացել են նրան:
Նա համարում է, որ այժմ պահը եկել է նախագահին հնարավորություն տալու՝ «հասնել նպատակներին և միավորել երկիրը»: