Սաակաշվիլին վիրավորվել է Թրամփի երդմնակալությանն իր «թփերի հետևում» արված լուսանկարի պատճառով
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեղադրել, որում քննադատել է ուկրաինացի լրագրողներին ոչ պրոֆեսիոնալ գործունեության համար: Այս մասին գրում է Ntv.ru-ն:
Մասնավորապես, նախկին նախագահը մեկնաբանել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուսանկարը, որում գործիչը երդմնակալության արարողության ժամանակ մեծ թփի կողքին կանգնած ողջունում է Դոնալդ Թրամփին:
Հրապարակման մեջ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինացի լրագրողներին քննադատում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար և նշել, որ երդմնակալության ընթացքում ինքը եղել է մյուս հյուրերի կողքին, իսկ տվյալ լուսանկարն արդեն արվել է, երբ ինագուրացիան արդեն ավարտված է եղել: