Ինձ համար մեծ պատիվ է ծառայել ԱՄՆ-ին. Մելանյա Թրամփ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երկրի նախագահի կնոջ դերում իր առաջին գրառումն է կատարել:
«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել այս հիանալի երկրին՝ԱՄՆ-ին, որպես առաջին տիկին»,- գրել է առաջին տիկինը՝ @FLOTUS պաշտոնական էջում:
Մելանյան հրապարակել է նաև լուսանկար, որոնցում պատկերված են Աստվածաշունչները, որոնց վրա երդվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: