Թրամփի երդմնակալության օրն անկարգություններ հրահրողներին սպառնում է 10 տարվա ազատազրկում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում անկարգություններ հրահրողներն ու անկարգություններին մասնակցողները, հնարավոր է, կանգնեն դատարանի առաջ: Վերջինններիս սպառնում է մոտ 10 տարվա ազատազրկում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին և ԱՄՆ Գլխավոր դատախազության կատարած հայտարարությանը:
Բողոքի ակցիայի մոտ 23 մասնակից ձերբակալվել էր երդմանակալության օրը: Նրանք մեղադրանք կառաջադրվի մասսական անկարգությունների հոդվածով:
Բացի դրանից կսահմանվի նաև տուգանք, որը կկազմի 250 հազար դոլար:
Նրանց մեծ մասին հնարավոր է ազատ արձակեն փետրվարին կայանալիք դատական նիստերից հետո: