49-ամյա Նիկոլ Քիդմանը հղի է
Նիկոլ Քիդմանն ու իր ամուսին Քիտ Ուրբանը երկու դուստրերին են մեծացնում: Վերջերս 49-ամյա դերասանուհին խոստովանել էր, որ էլի երեխաներ է ուզում ունենալ: Հնարավոր է, նրա հայտարարություններն անհիմն չեն եղել: Գաղտնի հղիության մասին գրել է «OK!» ամսագիրը: Նիկոլը բեմ է դուրս եկել ամուսնու հետ, և շատերը սկսել են կասկածել այս հարցում: Այս մասին գրում է Passion.ru-ն:
«Երբ նա բարձրացավ բեմ, որպեսզի երգի և պարի նրա հետ Նոր տարվա նախօրեին, նրա ընկերներից ոմանք փոփոխություններ են նկատել: Նա պարզապես փայլում էր, անշուշտ, ինչ-որ կարևոր բան է եղել: Նիկոլն ու Քիտը երբեք չեն հանձնվում: Եվս մեկ երեխան նրանց սիրո վերջնական ապացույցը կլինի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թոմ Քրուզի հետ ամուսնացած լինելով՝ Նիկոլ Քիդմանը երկու որդեգրած երեխայի է մեծացրել: Իսկ դերասանուհին իր երեխաներին ունեցավ արդեն երկրորդ ամուսնության ժամանակ: