Քիմ Քարդաշյանի դստեր հիստերիայի տեսարանը Սպիտակ տանը (լուսանկարներ)
Հայտնի մարդիկ հաճախ կարևոր միջոցառումներին իրենց հետ են վերցնում երեխաներին, ովքեր կարող են նաև փչացնել տոնական տրամադրությունը: Քիմ Քարդաշյանի 3-ամյա դուստր Նորթը չի կարողացնել հանդուրժել կարևոր ընդունելության լարվածությունը: Այս մասին գրում է Passion.ru-ն:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մոտ ընդունելության են եղել, և Նորթը անհարմար դրության մեջ է գցել հայտնի ծնողներին: Այս մասին տեղեկացրել է Քիմը Instagram-ում:
«Օ, Նորթ: Նա ընկավ գետնին և սկսեց լացել Սպիտակ տանը՝ Բարաք Օբամայի մոտ ընդունելության ժամանակ: Նախագահը նրան « М&M's» տվեց, որպեսզի հանգստանա: Աղջիկը սկսեց ժպտալ, սակայն կրկին բղավեց, քանի որ ես նրան թույլ չտվեցի ուտել կոնֆետները: Ես ցանկանում եմ դրանք որպես հիշողություն պահել»,- գրել է Քիմը: