Քերրին միացել է Վաշինգտոնի «Կանացի երթին»
Ամերիկայի Միացյալ նահանգների նախկին գլխավոր քարտուղար Ջոն Քերրին միացել է բազմահազարանոց «Կանացի երթին» Վաշինգտոնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ջոն Քերրին հանրահավաքին գնացել է իր շուն Բենի հետ, որը նաև ավելի վաղ հայտնվել էր վերջին ճեպազրույցին:
Երթի մասնակիցները ծափահարել են նախկին պետքարտուղարին, ով այնքան էլ հաջող կերպով չէ տեղաշարժվել բազմամարդ փողոցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ևս միացել է «Կանացի երթին», որը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ է: