Միքի Մաուսի ամենամեծ հավաքածուն ունեցող կինը
Ամերիկուհի Ջանեթ Էսթեվեսին կարելի է կոչել ՄԻքի Մաուսի աշխարհի ամենամեծ սիրահարը: Նա հավաքել է մկնիկի հետ կապված շուրջ 2760 նմուշ: Այդ նմուշները ամեն օր թարմացվում են:
Կինը 2011թ. հայտնվել է Գինեսի ռեկորդակիրների գրքում: Նրա մոտ այս սերը ծնվել է 70-ականներին, երբ ամուսնու հետ այցելել են Դիսնեյլենդ: