ԱՄՆ-ի ուսանողները Լուսնի վրա գարեջուր կեփեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողները կստուգեն, թե որքանով է Լուսնի վրա գարեջուր եփելու գաղափարը կիրառելի: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Կազմակերպված մրցույթի հաղթողները պետք է ստանային սեփական ծրագիրն ընթացիկ տարում Լուսնի վրա փորձարկելու հնարավորություն: «TeamIndus» թիմին արդեն հաջողվել է հաղթել մրցույթում և ստանալ «Google Lunar XPRIZE» անունով մրցանակը:
Այժմ հաղթողների սարքը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի մակերևույթին, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր անելու համար կտեղաշարժվի Լուսնի վրայով:
Սարքը Լուսնի վրա կլինի 2017 թվականի դեկտեմբերի 28-ին: